Անչափ ախորժելի և նրբահամ այս խմորեղենը պատրաստելու համար ձեզնից շատ ժամանակ չի պահանջվի, իսկ բաղադրիչները շատ պարզ են:

Ձու — 1 հատ

Կեֆիր 1 բաժակ

Շաքարավազ- 1,5 բաժակ

Փշրեցուցիչ — 10գր.

Ալյուր — 1,5 բաժակ

Վանիլ- 15գր.

Կոկոսի փաթիլներ — 100գր.

Սերուցք — 1 բաժակ

Նախևառաջ պատրաստեք խմորը. մեծ ամանի մեջ խառնեք ձուն, կեֆիրը, ¾ բաժակ շաքարավազը, փխրեցուցիչը, 1,5 բաժակ ալյուրը: Խմորը լցրեք ձևամանի մեջ: Այնուհետև մեկ այլ ամանի մեջ խառնեք ¾ բաժակ շաքարավազը, կոկոսի փաթիլները և վանիլը: Այս խառնուրդը հավասարաչափ տարածեք խմորի ամբողջ մակերեսին: Դրեք տաքացրած ջեռոցի մեջ և թխեք 180-200 աստիճանում 25-30 րոպե: Ուշադիր եղեք, որ կոկոսի փաթիլները չվառվեն: Ջեռոցից հանելուց հետո պիրոգը պատեք 20%-անոց սերուցքով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն