Անհավանական համեղ պանիր, որը պարունակում է միայն բնական մթերքներ և ոչ մի ավելորդ բան։
Բաղադրիչներ․
1 լիտր կաթ, 1 ճաշի գդալ աղ, 200-300 գրամ թթվասեր, 3 ձու։
Պատրաստումը․
Կաթը եռացրեք, լցնելով մեջը աղ։ Այդ ընթացքում հարեք թթվասերը ձվերի հետ։ Երբ կաթը արդեն կեռա, ավելացրեք թթվասերի խառնուրդը և խառնելով եռացրեք մոտ 5 րոպե։ Երբ զանգվածը կառանձնանա շիճուկից, անցկացնում ենք այդ զանգվածը մաղի միջով (եթե չունեք, կարող եք օգտագործել թանզիֆ)։ Թողնում ենք, որ հեղուկն ամբողջովին անցնի մաղի միջով։ Մի քանի ժամից կարելի է ուտել։ Եթե ավելացնեք մի փոքր քրքում, ապա պանիրը կստանա դեղին գույն։ Կարելի է նաև փորձարկումներ անել՝ ավելացնելով խոտաբույսեր (օրինակ մաղադանոս կամ սամիթ) և քչացնելով աղի քանակությունը։
Հ․Գ. Ասում են, որ եթե ուզում եք պանիրը անցքեր ունենա, ապա հարկավոր է ավելացնել սոդա։