Այս կրեմը շատ հարմար է թխվածքների, տորթերի, էկլերների, կրեմով լցոնած զանազան անուշեղենների համար: Պատրաստվում է շատ հեշտ, չունի ոչ մի գաղտնիք, իսկ բաղադրիչներն էլ հասանելի են բոլորին:

Միակ բանը, որ պետք է նկատի ունենալ, դա այն է, որ կրեմն անմիջապես պատրաստելուց հետո թվում է ոչ այնքան պինդ: Դրա համար, եթե նախատեսել եք որևէ բան թխել, ապա կրեմը պատրաստեք նախապես և դրեք սառնարան: 1 ժամ անց այն կաող եք օգտագործել: Սառնարանում այն կկայունանա և կստանաք հիանալի համով նուրբ կրեմ:

 Բաղադրիչները

Ձու-2 հատ

Շաքարավազ-130-150գր.

Վանիլ-1 տուփ

Ալյուր- 2 ճ/գ

Թթվասեր-350գր.

Պատրաստումը Կաթսայի մեջ հարեք 2 ձու, ավելացրեք 130-150գր. շաքարավազ, վանիլ և մաղելով լցրեք 2 ճ/գ ալյուր: Այնուհետև ավելացրեք 350գր 20-30%-անոց յուղայնության թթվասերև հարեք: Վերջ ձեր կրեմը պատրաստ է: Մնում է միայն չկորցնել բաղադրատոմսը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն