Կաթնաշոռով կեքսերը՝ շատ համեղ են, ախորժելի և փափուկ։ Ձեզ ենք ներկայացնում մի հրաշալի կեքսի բաղադրատոմս, որը շատ պարզ է պատրաստվում և այն կարող է պատրաստել ցանկացած մարդ։

Բաղադրիչներ․

Կաթնաշոռ — 200 գրամ, Թթվասերը — 2 ճաշի գդալ, Ձու — 2 հատ, Կարագ— 2 ճաշի գդալ, Ալյուր — 1 բաժակ, Շաքար— 1 բաժակ, Սոդա— 1/2 թեյի գդալ, Աղ— ըստ ճաշակի։ Սոդա՝ հանգցրած քացախով — 0,5 թեյի գդալ։

Ինչպե՞ս պատրաստել․

Վերցրեք 200 գրամ կաթնաշոռ, ավելացրեք 2 ձու, 2 ճաշի գդալ թթվասեր, 2 ճաշի գդալ հալեցրած կարագ, մեկ բաժակ այլուր, մեկ բաժակ շաքար, կես թեյի գդալ հանգցրած սոդա, մեկ պտղունց աղ։

Բոլորը լավ խառնեք, դրեք կարագով պատած ֆորմայի մեջ։ Թխեք ջեռոցում 180 աստիճան տաքության տակ։ Պատրաստի վիճակը ստուգեք լուցկով։ Կաթնաշոռին կարելի է ավելացնել չամիչ՝ տաք ջրի մեջ դնելուց հետո։

Այս կաթնաշոռային կեքսը համապատասխանում է նաև այն մարդկանց, ովքեր դիետա են պահում։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն