Դիետիկ բանանաշոկոլադային այս պաղպաղակը պատրաստելու համար ձեզնից կպահանջվի ընդամենը 2 րոպե: Այս պաղպաղակի 100 գրամը պարունակում է 91.4 կկ, այնպես որ դուք կարող եք համտեսել այն երբ ցանկանաք:
Բաղադրիչներ Կաթ 1% — 65գր. Բանան — 125 գր. Կակաո — 10 գր.
Պատրաստման եղանակը
Կտրտեք բանանը և դրեք սառցախցիկում: Թողեք լավ սառչի, ապա լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք կակաո և կաթ և լավ հարեք:
Վերջ: Այժմ կարող եք վայելել այս չտեսնված համեղ պաղպաղակը:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն