Կիտրոնով պիրոգներ հաճույքով պատրաստում են և՛ տնային տնտեսուհիները, և՛ արհեստավարժ հրուշակագործները: Այն սիրում են բոլորը. քաղցրի և թթվի յուրահատուկ կոնտրաստը հաճելիորեն թարմացնում ու էներգիա է հաղորդում բոլորին:

Այս պիրոգները ոչ միայն համեղ են և ախորժելի, այլև օգտակար, իսկ ամենակարևորը՝ այն պատրաստելը ոչ մի դժվարություն չի ներկայացնում:

Բաղադրիչները

2 բաժակ ալյուր 300 գր. մարգարին 1, 5 բաժակ շաքարավազ 2 հավկիթ 1 կիտրոն 1/2 թ/գ սոդա

Պատրաստումը

Մարգարինը հալեցնել, ավելացնել ձուն, շաքարավազը, մսաղացով անցկացրած կիտրոնը՝ առանց կորիզների, և սոդան: Բոլորը խառնել, ավելացնել ալյուրը և հունցել խմորը: Լցնել եփելու համար նախատեսված հարմար ամանի մեջ: Եփել պիրոգը նախապես տաքացված ջեռոցում՝ 20-30 րոպե:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն