Հավանաբար չկա մեկը, որ չսիրր լիմոնադ: Այն սիրում են հատկապես փոքրիկները: Առաջարկում ենք ձեզ մի բաղադրատոմս, որի շնորհիվ կպատրաստեք տնական, համեղ, թարմացնող ու յուրօրինակ համով լիմոնադ:

Բաղադրիչներ

2 կիտրոն ● 2,5-3,5 լիտր ջուր (կոնցենտրացիայից է կախված համը ) ● մի փունջ անանուխ (30 գր.) ● շաքարավազ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Տերևներն առանձնացնում ենք ցողունից, իսկ կիտրոնները մեջտեղից կիսում դանակով: Քամում ենք կիտրոնի հյութը Անանուխի տերևների և կիտրոնի կեղևների վրա լցնում ենք ջուր և եռացնում երեք րոպե: Եփելիս վերջում ավելացնել շաքարավազ՝ ըստ ճաշակի: Սառեցնում ենք անանուխի լիմոնադը և ֆիլտրում: Ավելացնում ենք կիտրոնի հյութ: Լցնում ենք բաժակների մեջ զարդարելով անանուխով:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն