Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տնական կարտոֆիլի ֆրի։ Այն պատրաստվում է առանց ձեթի և յուղի։ Պատրաստեք այն և վայելեք հրաշալի համը։

Բաղադրիչներ՝

 5–7 հատ կարտոֆիլ, 2 ձվի սպիտակուց, սև պղպեղ (մանրացրած) ըստ ճաշակի, պապրիկա՝ ըստ ճաշակի, աղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստումը՝

Կտրտեք մաքրած կարտոֆիլը 1 սանտիմետր հաստությամբ։

Հարեք ձվի սպիտակուցները մինչը թեթև փրփուրի առաջանալը։ Լցրեք աղ և պղպեղ։ Ավելացրեք պապրիկա և խառնեք։

Դրեք կարտոֆիլը ամանի մեջ։ Լցրեք պատրատած սպիտակուցները։

Տաքացրեք ջեռոցը 200-220°C-ի տակ։ Պատեք տապական խոհանոցային թղթով Դրեք կարտոֆիլը մեկ շերտով և պատրաստեք 7-10 րոպե։

Հեռացրեք թուղթը և շարունակեք պատրաստել կարտոֆիլը տապակայի մեջ մինչև կարմրելը։

Համեղ ֆրին պատրաստ է։

Երբ բուրող կարտոֆիլը սառի մի փոքր, կարելի է մատուցել։ Ավելի լավ է այն մատուցել թթվասերով կամ տնական կետչուպով։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն