Համեղ և արագ պատրաստվող չեբուրեկիներ։
Բաղադրիչներ՝
բարակ լավաշ, ֆարշ, սոխ, բուսական յուղ։
Պատրաստումը՝
Կտրում ենք բարակ լավաշը երկու հավասար մասի։
Ֆարշի համար՝ մսաղացի մեջ աղալ միսը, սոխը, լցնել աղ, պղպեղ, անհրաժեշտության դեպքում ավելացնել ջուր։
Քսում ենք լավաշի մեկ կեսի վրա բարակ ֆարշի շերտ, մոտավոր 1 ճաշի գդալի չափով։ Ծածկեք երկրորդ կեսով և սեղմեք ձեռքով։ Տապակում ենք մեր չեբուրեկիները ոչ այդքան շատ քանակությամբ բուսական յուղի մեջ, միջին կրակի վրա երկու կողմից, որպեսզի ստանանք կամրած և խրթխրթան չեբուրեկիներ։
Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն