Երբևէ մտածե՞լ էիք, որ բատոն հացով կարող եք պատրաստել անչափ համեղ, յուրահատուկ պիցցա: Ուղղակի անհավատալի է, բայց հարկավոր է ընդամենը մեկ անգամ պատրաստել և այլևս չեք մտածի պիցցա պատրաստելու համար դրա խմորը առանձին պատրաստելու կամ գնելու մասին, քանի որ բատոն հացով պատրաստված պիցցան իր համով չի զիջում պիցերիաների կողմից առաջարկվող պիցցաների համին: Դուք անպայման ձեր մտքում շնորհակալ կլինեք այն մարդուն, ում մտքով անցել է այս հետաքրքիր գաղափարը:
Այս ախորժելի ուտեստը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի հետևյալ մթերքները:
Բատոն հաց — 1 հատ, Եփած երշիկ-250գր., Տոմատի մածուկ — 60մլ., Չոր պանիր — 200գր., Սխտոր — 4 պճեղ, Կանաչի՝ ըստ ճաշակի, Պղպեղների խառնուրդ՝ ըստ ճաշակի:
Պատրաստումը
Սխտորը և երշիկը մանր կտրտեք և պղպեղի խառնուրդով տապակեք: Բացեք բատոնը մեջտեղից և միջից հանեք խմորային մասը: Խմորը հանելուց հետո բատոնի վրա քսեք տոմատի մածուկ: Այնուհետև լցրեք վրան տապակած երշիկն ու սխտորը, իսկ հետո՝ կանաչին: Վրան քերեք չոր պանիր և դրեք ջեռոցի տապակի մեջ ու եփեք 15 րոպե 200 աստճանում:
Բատոն հացով կարող եք պատրաստել պիցցա նաև այլ բաղադրիչներվ: Պարզապես պետք է հիշեք, որ այդ բաղադրիչները պետք է լինեն ավելի շատ չոր կամ տապակած, որպեսզի հացը չթրջվի:
Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն