Դուք վաղուց եք փնտրում իսկական խաչապուրու բաղադրատոմս, ահա ես կկիսվեմ ձեզ այս բաղադատոմսով, որն ինձ մի ծեր վրացի է տվել:

Ահա այդ այտնի ոտեստի բաղադրատոմսը, որը կգրավի ձեզ իր պատրաստմա պարզ ու հասանելի եղանակով:

Բաղադրիչներ

1 բաժակ կեֆիր 3 բաժակ ալյուր 2 հավկիթ 1 թ/գ շաքարավազ 1 թ/գ աղ 1/2 թ/գ սոդա 1 ճ/գ բուսական յուղ 500 գր. չոր պանիր Սերուցային կարագ պատրաստի խաչապուրիների երեսին քսելու համար:

Պատրաստումը.

Խառնում ենք կեֆիրն ու հավկիթները, ապա ավելացնում շաքարավազը, աղը, բուսական յուղը և կրկին խառնում:

Մաղելով ավելացնում ենք 2 բաժակ ալյուր սոդայի հետ: Խմորը խառնելու ընթացում դանդաղ ավելացնում ենք  մնացած ալյուրը: Խմորը պետք է ստացվի փափուկ և էլաստիկ:

Խմորը դնում ենք  խորը ամանի մեջ, ծածկում սրբիչով և այդպես թողնում:

 Լցոնը պատրաստելու համար քերած պանրին ավելացնում ենք 1 հավկիթ:

 Խմորին երշիկի ձև ենք տալ և բաժանում ինը մասի: Յուրաքանչյուր գունդը բացում ենք բլիթի նման:

Մեջտեղում լցնում ենք պանիրը, ձեռքով մի փոքր տարածում: Ծայրերը իրար վրա ենք  բերում պարկի նման և հարթեցնում:

 Խաչապուրիները կարող ենք եփել ինչպես ջեռոցում, այնպես էլ տապակի մեջ(առանց ձեթի կամ յուղի):  Եփելուց հետո, տաք վիճակում վրան քսում ենք սերուցքային կարագ:

Բարի ախորժակ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն