Արագ շոկոլադե բիսկվիթ, որը շատ հարմար է ուտել թեյի հետ․ Այս բաղադրատոմսը իսկական հրաշք է
Բաղադրիչներ՝
Հավի ձու — 2 հատ, Կաթ— 10 ճաշի գդալ, Բուսական յուղ — 4 ճաշի գդալ, Ալյուր— 6 ճաշի գդալ, Կակաոյի փոշի — 3 ճաշի գդալ, Շաքար— 8 ճաշի գդալ, Փխրեցուցիչ — 1 թեյի գդալ (կամ սոդա, հանգցրած քացախով)։
Պատրատումը՝
Կոտրում ենք ձվերը, ավելացնում շաքար և նորից հարում։
Ավելացնում ենք կակաո և զգուշորեն խառնում։
Ավելացնում ենք ալյուր և փխրեցուցիչ, մանրակրկիտ խառնում ենք։
Խմորին ավելացնում ենք բուսական յուղ և կաթ, լավ խառնում։
Լցնում ենք խմորը թխելու համար նախատեսված ֆորմայի մեջ, որը պատված է կարագով, դնում այն միկրոալիքային վառարանի մեջ առավելագույն հզորության վրա 4 րոպե։
Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն