Համեղ պիցցայի բաղադրատոմս` իտալական պիցերիայի շեֆ խոհարարից

Բաղադրիչներ՝ (2 հատ 30 սմ տրամագծով)

2/3 բաժակ տաք ջուր, 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, 1 թեյի գդալ շաքար, 0,5 թեյի գդալ աղ, 6,5 գրամ չոր խմորիչ, 2-2,5 բաժակ ալյուր։

Պատրաստումը՝

Խառնել ջուրը ձիթապտղի յուղի հետ։ Ալյուրը խառնել խմորիչի, շաքարի և աղի հետ մեծ ամանում։ Ալյուրի մեջ փոս ենք բացում և լցնում այնտեղ ձիթապտղի յուղի և ջրի խառնուրդը։ Հունցում ենք ոչ շատ պինդ խմոր։ Դնում ենք խմորը 30 րոպե տաք տեղ։ Այնուհետև բաժանում ենք խմորը 2 մասի և գրտնակում։ Լցոնում ենք միջուկը խմորի վրա։ Պատրաստում ենք բարձր ջերմաստիճանի տակ 10 րոպե։Կարևոր է։ Պանիրը դնում ենք, երբ պիցան գրեթե պատրաստ է։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն