Համոզված եմ, որ շատերն են կերել այս համեղ թխվածքաբլիթից, սակայն քչերը գիտեն, թե ինչ հեշտ և արագ է պատրասվում այն.

Բաղադրիչներ՝

Կաթնաշոռ- 200գրամ, ալյուր- 200 գրամ + խմորը բացելու համար, կարագ- 70 գրամ, 1 ձու, Փխրեցուցիչ 1 թեյի գդալ, Շաքար– 100 գրամ։

Պատրաստումը՝

Կարագը հալեցնել, խառնել կաթնաշոռի, ձվի և ալյուրի հետ, ավելացնել փխրեցուցիչ հունցել խմորը (այն պետք է լինի փափուկ, պինդ, ալյուրի մասին չմոռանաք)։

Թողեք խմորը սառնարանում 30 րոպե։

Բացել խմորը 0,5 սմ հաստությամբ, կտրատել շրջանաձև։

Շրջանի մի կեսին շաքարավազ շաղ տալ և մյուս կեսը ծալել վրան , ապա կիսաշրջանի մի կեսին կրկին շաքարավազ շաղ տալ և դարձյալ ծալել ու վերջում վրան կրկին շաքարավազ ցանել: Դնել թխելու համար նախատեսված թղթի վրա։

Թխել 200 աստիճանի տակ մոտավորապես 15 րոպե։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն