Շատ համեղ տնական թխվածքներ, որը պատրաստելու համար հարկավոր չէ մեծ ջանքեր թափել։
Բաղադրիչներ՝
կաթնաշոռ — 250 գրամ, մարգարին— 100 գրամ, ալյուր— 400 գրամ, ձվի դեղնուց — 2 հատ, շաքար— 120 գրամ, վանիլին— 1 գրամ, սոդա— 1/4 թեյի գդալ, աղ— 1 պտղունց։
Պատրաստման եղանակը՝
Խառնել կաթնաշոռը մարգարինի, շաքարի, վանիլի, աղ և ձվի դեղնուցի հետ։ Հարում ենք պատառաքաղով մինչև միատարր զանգված ստանալը։ Աստիճանաբար ավելացնում ենք խառնած սոդան ալյուրի հետ և հունցում ենք փափուկ խմոր։ Ալյուրը կարող է պահանջվել ավելի շատ կապված կաթնաշոռի յուղայնությունից և դեղնուցի չափերից։
Գրտնակում ենք խմորը 2-3 մմ հաստությամբ և կտրում ենք բաժակի տրամագծի չափով շրջանակեր։ Դնում ենք 3 կամ 4 շերտեր իրար վրա և զգուշորեն պտտում պատրաստելով ռուլետներ։ Բաժանում ենք ռուլետը դանակով մեջտեղից 2 մասի։ Անում ենք 2 վարդեր և դնում տապակայի մեջ, որը պատված է խոհանոցային թղթով Եփում ենք 180 աստիճանի տակ մոտ 20 րոպե մինչև ախորժալի կարմիր գույն ստանալը, փորձելով չվառել։ Լցնում ենք տաք վարդերի վրա շաքարի փոշի։
Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն