Ամանորյա աղցան «Շնիկ»: Համեղ և օրիգինալ: Նոր տարին այլևս սարերի ետևում չէ:
Բաղադրիչները
Հավի կրծքամիս(ֆիլե)- 300գր. Խաշած գազար- 2 հատ Գլուխ սոխ- 1 հատ Մանրացրած ընկույզ- 2 ճ/գ Քերախ պանիր- 50գր. Ձու-3 հատ Մայոնեզ Զեյթուն
Պատրաստումը
Հավի կրծքամիսը աղ անել, համեմել և տապակել: Այնուհետև սառեցնել և կտրտել խորանարդաձև: Գազարն անցկացնել քերիչով և լցնել ամանի մեջ: Սոխը կտրտել տաշեղաձև և նույնպես լցնել ամանի մեջ: Ավելացնել քերած պանիրը, մանրացրած ընկույզը: Ձվի դեղնուցն ու սպիտակուցն առանձնացնել իրարից: Մանրացրած դեղնուցը լցնել աղցանի մեջ: Ավելացնել մայոնեզ, աղ՝ ըստ ճաշակի: Աղցանը լցնել տափակ ափսեի մեջ և, ինչպես պատկերված է նկարում, շան գլխի ձև տալիս: Վրան քսել մայոնեզ: Երկրորդ գազարն անցկացնել քերիչի մանր կողմով, հեռացնել հյութը և նկարում պատկերված ձևով ստանալ շան դեմքը: Սպիտակուցը քերել և ստանալ ականջները: Մայոնեզով և զեյթունով ստանալ քիթը, ապա սպիտակուցով և զեյթունով աչքերը: Լեզուն կարող եք ստանալ կարմիր պղպեղի կամ լոլիկի միջոցով:Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն