Տավարի թարմ մսից պատրաստվող հայկական այս կերակուրը տոնական սեղանների զարդն է: Ուստի այս բաղադրատոմսը կարծում ենք պետք կգա ձեզ նախատոնական պատրաստությունների շրջանում: Այն պատրաստելը բոլորովին դժվար չէ:
Ձեզ հարկավոր կլինի
1կգ-տավարի թարմ ֆարշ,
1 ձու,
1 բաժակ ջուր,
2 թ/գ աղ,
3ճ/գ օղի կամ կոնյակ,
3-4 ճ/գ օսլա:
1 գլուխ սոխ (ըստ ճաշակի)
Պատրաստումը
Աղը լցրեք ջրի մեջ, թող լուծվի, ապա լցրեք ֆարշի վրա և ձեռքով կամ բլենդերով լավ հարեք: Այնուհետև լցրեք ձուն և կրկին հարեք: Ավելացրեք օղին, օսլան և, ցանկության դեպքում, նաև մանրացրած սոխը:
Ծածկեք զանգվածը պոլիէթիլենային տոպրակով և դրեք սառնարան 20 րոպե: Հանեք սառնարանից և եփեք եռացող ջրի մեջ՝ ինչպես ցույց է տրված տեսանյութում:
Պատրաստման մնացած մանրամասներին նույնպես ծանոթացեք տեսանյութի միջոցով:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն