«Հավի մսով ռաֆաելլո»՝  տոնական սեղանի հրաշալի ուտեստ։ Շատ համեղ ուտեստ, որը կզարդարի ձեր սեղանը և կզարմացնի իր համով ձեր հյուրերին։

Բաղադրիչներ՝

400 գրամ հավի ֆիլե, 200 գրամ կոշտ պանիր, 50-80 գրամ հունական ընկույզ, 1,5 ճաշի գդալ մայոնեզ․ 12-14 խաղող առանց կորիզի, աղ՝ ըստ ճաշակի

Պատրաստումը՝

1. Եփեք հավի ֆիլեն և կտրտեք ոչ այդքան մեծ կտորների։ Ավելացրեք քերած պանիր, մայոնեզ և աղ։ Խառնեք հավի մսին։

2. Ձեռքի ափի մեջ դրեք ոչ մեծ քանակով հավի և պանրային խառնուրդ, դրեք կենտրոնում խաղող և փոքրիկ գունդ պատրաստեք։

3. Թաթախեք գնդիկները մանրացրած հունական ընկույզի մեջ և դրեք սառնարանում 20-30 րոպե։

Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն