Տոներին ընդառաջ պատրաստում ենք տնական կրեմ-լիկյոռ. Այլևս կարիք չկա այդքան թանկ վճարել՝ վայելելու համար անմահական խմիչքը.
Հաճույքով խմեցին բոլոր հյուրերս, իսկ կանայք ձեռքից ձեռք էին այն խլում:
Բաղադրությունը
1 շիշ՝ 0,5 լ. օղի, 300 եռացրած տաք ջուր: Այդ ջրում լուծել 250 գր. շաքարավազը և 4 թ/գ լուծվող սուրճը, ավելացնել վանիլ՝ ըստ ճաշակի, ռոմի էսենցիա (եթե կա) և մեկ բանկա խտացրած կաթ:
Պատրաստումը Ամբողջը լավ հարել բլենդերով և լցնել շշի մեջ: Դնել սառնարան: Օգտագործելուց առաջ թափահարել: Զարմացա՞ծ եք: Այո, այո, այսքանը. հեշտ, արագ և անմոռանալի համ: Այն այնքան համեղ է և մատչելի, որ կարող եք սովորական օրերին էլ ձեզ թույլ տալ պատրաստել այն: Բարի ախորժակ:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո-ն