Լինում են դեպքեր, երբ սիրտը սկսում է արագ բաբախել և ձեզ ոչ մի կերպ չի հաջողվում դադարեցնել հաճախասրտությունը (տախիկարդիան)։ Որպեսզի կարգի բերեք սրտի ռիթմը, առաջարկում ենք փորձել այս թեթևացնող մեթոդները։
Ինչպե՞ս արագ և առանց դեղերի կանգնեցնել տախիկարդիան։
Միջոց առաջին՝ սառեցում։
Իմաստը կայանում է նրանում, որ մարմնի ջերմաստիճանի կտրուկ նվազեցման դեպքում նյարդային համակարգը ստիպված է արագ միանալ նոր պայմանների և հրաման տալ իջեցնել սրտի զարկերը։
Ամենապարզ միջոցը այդ արդյունքին հասնելու համար՝ սառեցնել դեմքը։ Լցրեք մեծ ամանի մեջ սառը ջուր, կարող եք ավելացնել սառույց, եթե կա այդպիսի հնարավորություն։ Այնուհետև արագ մտցրեք դեմքը մի քանի վայրկյան այդ ջրի մեջ։ Եթե չկա հնարավորություն ջուրը որևէ հարմար բան մեջ լցնելու, ապա կարող եք ուղղակի հավաքել ափերի մեջ ջուր և լվացվել։ Կամ ուղղակի կարող եք սառույցի կտորով սառեցնել դեմքը, անցկացնելով այն դեմքի վրայով։
2-րդ միջոջ՝ մկանների լարվածություն
Սրտի բաբախումների համար պատասխանատու է շարժուն նյարդը և այս պրոցեդուրայում մենք կազդենք այդ նյադրի վրա։ Դրա համար մեզ հարկավոր է խորը շնչել և ձգել որովայնի մկանները։ Այնուհետև սեղմեք քիթը մատերով, փակեք բերանը և աչքերը։ Դրանից հետո փորձեք արտաշնչել, առանց քթին և բերանին սեղմելով, ձգելով որովայնի մկանները։ Հիշեք, որ սրտի հաճախակի բաբախումները առաջանում են ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և լարվածությունից, որը համարվում է բնական երևույթ։
Եթե տախիկարդիայի առաջացման համար չկա նկատելի պատճառ, ինչպես նաև դուք միաժամանակ զգում եք ամբողջ կրծաքավանդակով ցավեր, կամ թթվածնի անբավարություն, ապա շտապ դիմեք բժշկի օգնությանը։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը