Ինչ առողջական խնդիրներից կարելի է ազատվել սև պղպեղի միջոցով:

Հասարակ սև պղպեղից կարելի է պատրաստել մի շարք դեղամիջոցներ՝ տարբեր հիվանդություններից ազատվելու համար, փոխանցում է aif.ru կայքը:

Նշիկաբորբի (անգինա), հազի և բրոնխիտի դեպքում անհրաժեշտ է 1 ճաշի գդալ սև պղպեղը (փոշի) խառնել 1 բաժակ մեղրին և ընդունել օրական 3-4 անգամ՝ մեկ թեյի գդալ:

Ռադիկուլիտի, օստեոխոնդրոզի և հոդացավերի դեպքում կօգնի սև պղպեղով քսուքը: Այն պատրաստելու համար հարկավոր է մեկ բաժակ ձիթայուղին ավելացնել մեկ ճաշի գդալ սև պղպեղ (փոշի), 5 րոպե եռացնել յուղը, այնուհետև սառեցնել և օգտագործել շփումների անելու համար:

Աղբյուր