Եղանակների փոփոխության հետ մեկտեղ, մեզ հարկավոր է ամրացնել մեր իմունային համակարգը։

Եվ հենց բնությունն էլ մեզ կօգնի այս հարցում, քանի որ այն մեզ առաջարկում է օգտակար նյութերի աղբյուր՝ դդում։

Դդմի օգտակար հատկությունները

Դդումը՝ հակաօքսիդանտ է։ Հակաօքսիդանտները թույլ են տալիս չեզոքացնել ազատ ռադիկալները և նրանց ազդեցությունը մարդու առողջության վրա, որը կարող է բազմաթիվ առողջական խնդիրների պատճառ դառնալ։

Դդումը կարող է օգնել մեզ.

Անհրաժեշտ բաղադրիչներ.

150 գրամ մեղր, 300 գրամ դդում, 1 լայմ, 1 կիտրոն, 1 կտոր կոճապղպեղի արմատ (5-7 սմ), 150 գրամ շագանակագույն շաքար,

Պատրաստման եղանակը.

Եռացրեք ջուրը կիտրոնի և լայմի հետ, որպեսզի վերացնեք փոքրիկ դառնությունը։ Կտրեք դրանք մեծ կտորների, հանեք կորիզները։ Մաքրեք դդումը և կոճապղպեղը, կտրեք դրանք կտորների։ Տեղադրեք պատրաստի բաղադրիչները բլենդերի մեջ, ավելացրեք մեղր և շաքար։ Մանրացրեք։ Պահպանեք միջոցը սառնարանում։ Օգտագործեք օրվա մեջ 3 անգամ՝ 1 ճաշի գդալ, ուտելուց կես ժամ առաջ։

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը