Շատ ցավող մեր մազերը ամենաառաջինն են զգում արտաքին աշխարհի բացասական ազդեցությունները։ Ուզենաք դուք դա, թե ոչ, միևնույն է մազերը դառնում են փխրուն, իսկ ինչն ամենավատն է դրանք սկսում են թափվել։

Սակայն պետք չէ հուսահատվել, քանի որ մենք կբացահայտենք մի գաղտնիք, որը կօգնի ունենալ իդեալական մազեր։

Դուք երևի թե լսել եք գերչակի յուղի օգտակարությունների մասին։ Այն համարվում է ամենաարդյունավետ բնական միջոցներից մեկը, հատկապես եթե խոսքը վերաբերում է մազերին  և մաշկին։

Այս յուղը հայտի է օմեգա-9 ճարպաթթուներով, սպիտակուցներով, հանքանյութերով և վիտամին E-ով։ Այն օգնում է սնուցել մազերի ֆոլիկուլները և խթանում  թարթիչների, մազերի և հոնքերի աճին։

Դրանից բացի, այս հրաշք յուղը հարուստ է տրիգլիցերիդներով, որոնք շնորհիվ այն ունի հզոր երիտասարդացնող միջոց։

Ստորև ձեզ ենք ներկայացնում հրաշք բաղադրատոմսը։

Բաղադրիչներ՝

30 կաթիլ սխտորի հյութ, 40 մլ․ պանտենոլ, 60 մլ․ գերչակի յուղ։

Պատրաստումը՝

Խառնեք նշված բաղադրիչները։ Լցրեք ստացված խառնուրդը մուգ տարայի մեջ, քանի որ այնտեղ այն ավելի երկար կպահպանվի։

Օգտագործումը՝

Քսեք միջոցը մազարմատներին և մերսեք գլխամաշկը լվանալուց մեկ ժամ առաջ, շաբաթական 3 անգամ։ Ավելի լավ արդյունքների հասնելու համար հագեք ձեր գլխին տոպրակ, կամ տոպրակից պատրաստված գլխարկ, իսկ վերևից փաթաթեք սրբիչ։ Տաքության պայմանների դեպքում բուժիչ միջոցները ավելի լավ են ազդում։

Այս խառնուրդը նաև օգնում է թարթիչների և հոնքերի աճին։ Քսեք այն հոնքերին և թարթիչներին ամեն երեկո՝ խոզանակի շնորհիվ:

Արդեն 2 անգամ օգտագործելուց հետո դու կնկատեք արդյունքները։ Իսկ մեկ ամսից ձեր մազերը այնքան գեցեիկ և ամուր տեսք կունենա, որ այլևս չեն թափվի։

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը