Այս ըմպելիքը իդեալական է օրը սկսելուց օգտագործելու համար։

Բացի հրաշալի համից և քաղցի արագ հագեցումից, այն նաև շատ օգտակար է մեր առողջության համար, հատկապես մեր ոսկորների, հոդերի և ատամների համար։

Օգտակար նյութերը այս ըմպելիքում ազդում են ոսկորների վրա՝ ամրացնելով դրանք  և դարձնելով ավելի կայուն կոտրվածքների դեմ։

Այն օգնում է օրգանիզմին ավելի ինտենսիվ վերացնել օրգանիզմից միզաթթուն, վերացնելով նաև հոդերի բորբոքումը։

Խորհուրդ է տրվում օգտագործել այն ամեն օր մեկ ամիս շարունակ և այն կարող է բարելավվել ընդհանուր առողջական վիճակը։

Այս ըմպելիքի օգտագործումը դարձնում է մաշկը ավելի ձիգ և բարելավվում է մաշկի տոնը։ Ինչպես նաև դրական ազդեցություն է ունենում մազերի վիճակի վրա։ Դրանք դառնում են ավելի ուժեղ և փայլուն։

Այն խորհուրդ է տրվում ոսկորների հետ խնդիրներ ունեցող մարդկանց։

Բաղադրիչներ՝

1 հասած բանան, 1-2 հատ թարմ կաղամբի տերևներ կամ մի բուռ սպանախ կամ նեխուրի ցողուն․ 3 խուրմա առանց կորիզների, 1 բաժակ թարմ կամ սառեցրած հապալաս, 2-3 քառակուսի դառը շոկոլադ կամ 1 թեյի գդալ կակաոյի փոշի, 2 թեյի գդալ քունջութի սերմեր, 300 մլ․ ջուր։

Պատրաստումը՝

Դրեք բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ և խառնեք մինչև այն պահը, երբ կստանաք միատարր զանգված։ Անհրաժեշտության դեպքում կարող եք ավելացնել մի փոքր ջուր։

Ըստ ցանկության կարելի է ավելացնել դարչին և բնական մեղր։

Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը