Դդմի սերմերը օգտագործվում են Չինաստանում բուժիչ դեղահաբերի փոխարեն։ Այդ սերմերից պատրաստված բաղադրատոմսերը հայտնի են դեռ շատ վաղուց:
Սերմերը հարուստ են հանքանյութերով, վիտամիններով և ակտիվ նյութերով։ Եթե անընդհատ ուտեք դդմի սերմեր, ապա ձեր ինքնազգացողությունը միմիայն կլավանա։
Այն օգտակար է սրտի և անոթների համար, քանի որ պարունակում է շատ կալիում։
Վերացնում է փորկապությունը, քանի որ հարուստ է մանրաթելերով, որոնք համարվում են այդ վիճակում անհրաժեշտ և օգտակար։ Այս համարվում է շատ լավ միջոց ընդդեմ բարձր ճնշման, քանի որ բարելավվում է սրտի և անոթների վիճակը։
Օգտակար է մաշկի և մազերի համար, քանի որ պարունակում է շատ վիտամին E։ Օգնում է պայքարել ժամանակից շուտ ծերացման դեմ։
Շնորհիվ իր մեջ պարունակող վիտամին A-ի՝ օգտակար է նաև տեսողության համար։ Համարվում է պրոֆիլակտիկ միջոց շագանակագեղձի հիվանդությունների զարգացման դեմ։
Եղեք առողջ և կերեք դդմի սերմեր։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը