Կիտրոնն աշխարհի ամենաօգտակար բաղադրիչներից մեկն է, որը պաշտպանում է բազմաթիվ հիվանդություններից: Այն հարուստ է մի շարք սննդարար նյութերով և պարունակում է պեկտիններ, բիոֆլավոնոիդներ, ֆոլաթթու, А, В1, В6, С վիտամիններ, կալիում, մագնեզիում, կալցիում, ֆոսֆոր և մանգան:
Կիտրոնը դրական ազդեցություն է ունենում լյարդի, ստամոքսի, աղիների, իմունային, նյարդային ու սրտանոթային համակարգերի վրա:
Պարբերաբար կիտրոն օգտագործելով՝ կարելի է կանխել այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են մրսածությունը, բրոնխիտը, գրիպը, լարինգիտը, արթրիտը, բակտերիալ վարակները, երիկամների ու լեղապարկի քարերի կուտակումը և զարկերակային բարձր ճնշումը:
Վերջին հետազոտությունների համաձայն՝ կիտրոնը կանխարգելում է նույնիսկ քաղցկեղը, սակայն այն նաև կարող է օգտագործվել որպես ցավազրկող միջոց հոդացավերի դեպքում:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը կօգնի մեղմացնել հոդերի ցավը:
Բաղադրությունը.
2 կիտրոնի կեղևի քերուկ,
ձիթապտղի յուղ:
Պատրաստման եղանակը.
1. Կիտրոնի կեղևի քերուկը լցնել տարրայի մեջ և այն ամբողջությամբ լցնել ձիթապտղի յուղով:
2. Փակել տարրայի կափարիչը և թրմել 14 օր:
3. Պատրաստի դեղամիջոցը քսել մաքուր մառլյայի կտորի վա և դնել ախտահարված հատվածին:
4. Մառլյայի վրայից փաթաթել պոլիէթիլենային թաղանթ և տաք բրդյա կտոր:
5. Այս կոմպրեսը հարկավոր է թողնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան հոդացավը կանհետանա:
Աղբյուր