Article image
Ընդամենը 9 տարեկան էի, երբ առաջին անգամ փող տարա տուն. Քըրք Քըրքորյանը ողջ աշխարհին հայտնի է որպես մարդ, ով ինքն է իրեն ստեղծել

Ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը ողջ աշխարհին հայտնի է որպես մարդ, ով ինքն է իրեն ստեղծել: Ունենալով միայն 8-ամյա կրթություն` նա սեփական ուժերի և հնարամտության շնորհիվ կարողանում է զրոյից կառուցել իր այսօրվա հսկայական կարողությունը: Զվարճանքների և խաղային բիզնեսի ոլորտում ծավալած բուռն ֆինանսական գործունեության համար նրան անվանում են Լաս Վեգասի «արծիվ»:

Պատանի տարիքում Քըրքը սկսում է զբաղվել ավտոմեքենաների բիզնեսով: Գնելով հին, օգտագործված մեքենաներ` նա ներկում և վաճառում էր դրանք` աշխատելով 10-15 դոլար յուրաքանչյուրի դիմաց: Բայց առաջին միլիոնը նա աշխատում է ոչ թե մեքենաների, այլ ինքնաթիռների օգնությամբ:

«Տանը մենք հիմնականում խոսում էինք մայրենի լեզվով», — հիշում է Քըրքորյանը, — «Եվ միայն փողոցում հայտնվելով էինք անգլերեն սովորում: Ես ընդամենը 9 տարեկան էի, երբ առաջին անգամ փող տարա տուն: Ես թերթեր էի վաճառում և զբաղվում էի պատահած ցանկացած աշխատանքով: Երբ դուք այդ տարիքում տրված եք ինքներդ ձեզ, ապա կյանք եք մտնում բավական շուտ: Գործելու համար դուք լրացուցիչ ուժ եք ստանում, որն ավելի է օգնում, քան ցանկացած ժառանգություն»:

Քըրք Քըրքորյանի այս պատմությունի շատերին կարող է ոգեշնչել և անել այն, ինչ ի վերջո ցանկանում է անել ապագայի հետ կապված, այնպես որ սկսեք ձեր դեռ չսկսած բիզնեսը և դուք անպայման կհաջողեք…