Article image
Կինը կարող է շատ անգամներ ներել, բայց եթե հեռանում է, ուրեմն՝ անվերադարձ

Շատ կանանց դեռ մանկությունից սովորեցնում են, որ միշտ պետք է պահպանել հանգստությունը, դիմացկուն լինել։ Սովորեցնում են լինել հնազանդ ու սպասել, որ փոթորիկն անցնի ինքնին։

Ընտանեկան կյանքում ամենից հաճախ հենց կինն է շատ բան զոհաբերում հանուն հարաբերությունների պահպանման։

Այսօր աշխարհն արդեն շարունակ փոխվում է։ Կանայք նույնպես փոխվել են։ Բարեբախտաբար, նրանք ավելի անկախ ու ուժեղ են դարձել թե՛ էմոցիոնալ մակարդակում և թե՛ հոգեպես։ Այսօր նրանք չեն վախենում լինել համընդհանուր ուշադրության կենտրոնում։ Նրանք կյանքից վերցնում են առավելագույնը երջանիկ լինելու համար։

Պատահում է այնպես, որ հարաբերություններն ավարտվում են, և զույգից յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով։

Չնայած այս ամենին, միևնույն է կինը շատ անգամներ կարող է տղամարդուն ներել, բայց մեկ անգամ հեռանալուց հետո նրան դժվար է հետ բերելը: Հենց այս հատկությունն է, որ կնոջը ուժեղ է դարձնում ցանկացած պարագայում,իսկ ինչ վերբերվում էտղամարդուն, ապա նա հարաբերությունների պահպանման համար այնքան էլ ուժեղ չէ:

Հին ժամանակներից այսպես են ասել. կինն է ընտանիքի հենասյունը, ինչրն է խոսում է կնոջ ուժեղ, կամքի ուժ ունեցող էակի մասին: