Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացրել է նոր երգ և նոր տեսահոլովակ: Երգը կոչվում է՝ «Dream»:

Նշենք, որ օրերս Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ համերգասրահում տեղի ունեցած մենահամերգի ժամանակ սիրված երգչուհին հանդիսատեսին ներկայացրել էր հենց այս երգն ու տեսահոլովակը։

Հավելենք, որ Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի բոլոր տեսահոլովակները մեծ թվով դիտումներ են ունենում և սիրվում երկրպագուների կողմից:

Նրա յուրաքանչյուր տեսահոլովակ խորը իմաստ է ներկայացնում և նկարահանվում են պրոֆեսիոնալ և շատ գեղեցիկ: