«Գրեթե բոլոր ոլորտներում փոփոխությունները հանդիպում են նույն դիմադրության, ինչ Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը,-այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը, ավելացնելով. Իմ կարծիքով թե՛ Օպերայի տարածքը, թե՛ Օղակաձև զբոսայգին, թե՛ Հրազդանի ձորը պետք է ապառեստորանացվեն։ Միայն՝ անցնցում և քաղաքացիների ֆինանսական կորուստները հնարավորինս մեղմելով»։

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում քաղաքապետարանի համապատասխան վարչության պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։

Քննարկման ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ բանավոր ներկայացրել են նշված հատվածի տարածքները ազատելու, կանաչապատ գոտին վերականգնելու իրավական հիմքերը։ Մասնավորապես, հիշեցվել է, որ քաղաքապետարանը նախկին վարձակալներին ավելի քան մեկ ամիս առաջ ծանուցել է սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։

Տարածքում եղած կառույցների, այդ թվում՝ ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները վերսկսվել են։