«Երևանի սրտում, Օպերայի կանաչ տարածքների հաշվին պատահական մարդկանց սրճարանի տեղ չեն հատկացրել; Ամեն մի սրճարանի հետևում մեծ պաշտոնյա կամ մեծ փողեր են,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լրագրող Ոսկան Սարգսյանը, ավելոցնելով. Քաղաքապետարանը հիմա արդարությունը վերականգնում է, հանրային տարածքները հանրությանն է վերադարձնում:
Կարևոր է, որ սրճարաններն ապամոնտաժելիս դրանց միջև խտրականություն չդրվի, ամեն ինչ արվի օրենքի սահմաններում, անօրինականության դեմ անօրինական մեթոդներով չի կարելի պայքարել»:

Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում քաղաքապետարանի համապատասխան վարչության պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ։

Քննարկման ընթացքում քաղաքապետարանի ներկայացուցիչները ևս մեկ անգամ բանավոր ներկայացրել են նշված հատվածի տարածքները ազատելու, կանաչապատ գոտին վերականգնելու իրավական հիմքերը։ Մասնավորապես, հիշեցվել է, որ քաղաքապետարանը նախկին վարձակալներին ավելի քան մեկ ամիս առաջ ծանուցել է սեփական ուժերով տարածքը մաքրելու անհրաժեշտության մասին։

Այսօր տարածքում եղած կառույցների, այդ թվում՝ ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները վերսկսվել են։