Երբ 8 տարեկան աղջիկդ հավատում ,սիրում ու սպասում է Հայաստանի պայծառ ապագային,որը Նիկոլ Փաշինյանն է խոստացել։Նման պարագաներում վարչապետի պատասխանատվությունն ավելի է մեծանում։Քաջ առողջություն և նորանոր հաղթանակներ ի շահ մեր երկրի,-Ֆեյսբուքյան իր էջում է գրել Իսպանիայում ապրող Հայարփի Իսպիրյանը, ում աղջիկը հուզիչ նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նշենք, որ Սոնիա Ստեփանյանի մայրը գրառմանը կից լուսանկար է հրապարակել

Ահա թե ինչ է նա գրել:
Իմ սիրելի վարչապետ ես Սոնիա Ստեփանյանն եմ, ապրում եմ Իսպանիայում, ես 8 տարեկան եմ,ես շատ եմ սիրում Հայաստանն ու ուզում եմ, որ Հայաստանը լավ պահես,

ես միշտ իմ հայրիկին և մայրիկին խնդրում եմ, որ տանեն Հայաստան , որ ես կարողանամ քեզ և իմ մորական տատիկին և պապիկին տեսնեմ: