Յուրաքանչյուր պատմություն ունի դասեր քաղելու հիմքեր, որոնց շնորհիվ հաճախ կկարողանաք խուսափել կյանքի այնպիսի սխալներից, որոնք կարող էին անդառնալի հետևանքներ թողնել:
Ես միշտ լսել եմ ուրիշների պատմությունը և դրանցից շատ դասեր եմ քաղել, որոնք կիրառել եմ իմ կյանքի ընթացքում, այս անգամ ես եմ ուզում կիսվել իմ պատմությամբ, որը, հույս ունեմ ձեզ համար օրինակ կլինի:

Երբ ես արդեն 17 տարեկան էի, (այն տարիքում, երբ դու քեզ արդեն հասուն ես զգում և միշտ չէ, որ լսում ես ծնողներիդ) մեծ թվով ընկերներ ունեի, սակայն նրանցից միայն 2-ն էին, որ ինձ համար ամենահարազատ մարդիկ էին, նրանց ընդունում էի՝ ինչպես ինձ հարազատ քույրեր:
Անցան տարիներ, երեքս էլ մեծանում էին, այնպես ստացվեց, որ ընկերուհիներով մեկնեցին այլ երկիր կրթությունը շարունակելու: Բոլորս անչափ երջանիկ էին, ամբողջ օրը միասին էին, երեքս էլ նույն տեղն էինք սովորում, մեզ թվում մենք երբեք իրարից չենք բաժանվելու, անկախ ամեն ինչից: Իրականում եղավ այն, ինչից ես միշտ վախենում էի:

Մի օր ընկերուհիներիցս մեկը, ով արդեն գիտեր իմ ընկերոջ գոյության մասին, գիտեր, թե մենք որքան շատ ենք միմյանց սիրում, ասաց, որ ուզում է անկեղծ լինել ինձ հետ: Նախ ես շատ զարմացա նրա այդ ասածի համար, քանի որ մենք բոլորս խոստացել էին միշտ անկեղծ լինել միմյանց հանդեպ ցանկացած պարագայում, հենց այդտեղից ես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ: Ես նրանից լսեցի այն, ինչի երբեք չէի կարող պատկերացնել:
Նա անխղճորեն խոստովանեց, որ ինձ դավաճանել է և այնպես է ստացվել, որ մեկ օր գիշերել է իմ սիրած տղայի հետ, իհարկե արդեն հասկանալի էր,թե ինչ է կատարվել:
Ամբողջ մարմնովս դող անցավ, միանգամից սփրթնեցի, բայց ապարդյուն, ինչպես ասում են՝ եղածն արդեն եղած է: Նրա այդ բառերը մեջքիցս մեծ հարված էր, որը մինչև կյանքիս վերջ թողնելու սպի և դա միշտ հիշեցնելու էր նրանց դավաճանության մասին:

Այդ օրվանից հետո կյանքս ամբողջությամբ փոխվեց, միանգամից կոտրվեցի և հասկացա, որ ընկերներ ունենալու համար պետք է շատ ուժեղ լինեք բոլորով: Այսօր բոլորն են դավաճան դարձել, իսկ իմ հարազատի պատճառած ցավը ամենաուժգինն էր, որ երբեք չէր մոռացվելու:
Ամեն դեպքում, պետք է ընկերներին ամբողջությամբ չնվիրվել, որովհետև պատճառված ցավը միշտ քեզ տանջելու է, ընկերներ ընտրելուց նրա հետ երկար ճանապարհ անցեք և համոզվեք, արդյոք նա քեզ արժանի է… Եվ ընդհանրապես նախ պետք է ինքդ քեզ գնահատես և սիրել, հետո նոր դիմացինիդ…