Սիրո ու հարաբերությունների հեռանկարի հանդեպ կասկածներ ունենալը նորմալ է, բայց եթե քո ուսերի հետևում ամուսնալուծություն կա, և դու ուզում ես նոր սեր գտնել, պետք է համոզվել, որ դու դրան ճիշտ ես մոտենում։

Փոխանակ դու ինքդ ապրես երջանիկ կյանքով ու ինչ-որ մեկին էլ հրավիրես միանալ քեզ, դու փնտրում ես նրան, ով քո կյանքն արժեքավոր կդարձնի։ Եվ դա մեծ խնդիր է։ Ոչ ոք չի կարող քեզ երջանիկ դարձնել, միայն դու ինքդ կարող ես դա անել։ Եթե դու ինքդ դժբախտ ես, ապա ով էլ որ գա, դու իսկապես երջանիկ չես լինելու, քանի որ ամենաքիչը դու անընդհատ կմտահոգվես այն մասին, որ նա կարող է հեռանալ։
Դու երբեք ոչ ոքի չես հանդիպի։ Լավ տղամարդիկ արդեն չկան։ Բոլորն են դավաճանում։ Քո բացասական տրամադրվածությունը վանում է այն լավ տղամարդկանց, որոնք դեռ մնացել են։

Եթե դու համաձայնում ես՝ ում ասես, քանի որ վախենում ես մենակ մնալ, դու կրկին համարձակվում ես մտնել թունավոր հարաբերությունների մեջ։ Դա արդեն այն չէ, ինչ կոչվում է բախտը չբերել։

Պարզապես, փոխանակ համբերատար ու ընտրող լինելուն, դու անտեսում ես բոլոր տագնապային նշանները ու ցատկ ես անում դեպի նոր հարաբերություններ նրանց հետ, ովքեր չարժեն, որ դու ժամանակ վատնես նրանց վրա։