Երբ աշխատանքից տուն էի վերադառնում ճանապարհին կինս զանգահարեց և ասած դառը և ինձ մեծ ցավ պատճառող նորությունը՝ մայրս այլևս մեզ հետ չէ: Երբ արդեն տուն հասաշտապօգնությունը հաստատել էր նրա մահը: Ամբողջ տունը կարծես միանգամից դատարկ թվաց, որոշ ժամանակ անց եկալ մեր բոլոր հարազատները և ցավակցական խոսքեր էին ասում, ես մի պահ չէի հասկանում՝ ինչ էր կատարվում:

Տեղի ունեցավ մորս հուղարկավորությունը, հաջորդ օրն արդեն տանը չէի ուզում մնալ, մտնում էի մորս սենյակ նայում նրա մահճակալին այնքան ցավ ու նրա կարիքն էի զգում, որ երբևէ չեմ ունեցել նման զգոցություն:

Այդպես օրեր շարունակ չէի համակերպվում նրա կորստի հետ,չէի կարողանում տան դատարկությունը զգալ, չանայած որ երեխաներս ու կինս տանն էի:

Գնացի աշխատանքի բոլորն ինձ ցավակցում էին, բայց մեկը գտնվեց, ով բոլորովին ուրիշ խոսքեր ասեց, որոնք ինձ հետագայում մտածելու տեղիք տվեցին. Ընդունիր ցավակցությունս և միևնույն ժամանակ շնորհավորանքս, վերջապես դու մեծացար: Ես այս բառերին մեծ ուշադրություն չդարձր, սակայն երեկոյն մտքերի մեջ սուզվելով հիշեց այդ խոսքերը և ինքս ինձ ասացի՝ իրոք ես մեծացա, քանի մայրս ողջ էր ես ինձ երեխա էի զգում, այլևս ինձ ոչ ոք չի ասելու այն բառը՝ որդիս: