Article image
Ծերունու խոսքերը կյանքի իրական ճշմարտության մասին թոռը երբեք չի մոռանա. Ընթերցվում է 20 վայրկյանում, հիշվում՝ ընդմիշտ

Առասպել երկու գայլերի մասին, որոնք ապրում են մեր ներսում: Ընթերցվում է 20 վայրկյանում, հիշվում՝ ընդմիշտ

Մի անգամ՝ շատ շուտ, հնդիկ ծերունին բացեց իր թոռնիկի առջև կյանքի ճշմարտությունը: 

— Յուրաքանչյուր մարդ մշտապես ներքին պայքարի մեջ է:  դա տեղի է ունենում, որովհետև մեր ներսում ապրում են երկու գայլեր, — ասաց ծերունին:

—Ինչպե՞ս թե՝ երկու գայլ — հարցրեց փոքրիկ տղան՝ անմեղ ու հետաքրքրասեր աչքերով:

—Նրանցից մեկը Չարն է. դա վախն է, զայրույթը, նախանձը, վրդովմունքը, հպարտությունը, ագահությունը, եսը, դաժանությունը, ամբարտավանությունը, խղճահարությունը եւ մեղավորության զգացումը:

Իսկ մյուս գայլը՝ Բարին է: Ուրախությունը, խաղաղությունը, սերը, հույսը, քնքշանքը, բարեխղճությունը, շռայլությունը, անկեղծությունը, հավատը,- ասաց  խոհեմ ծերունին:

— Իսկ ո՞ր գայլն է հաղթում, պապի՛կ, — հարցրեց տղան՝ անհանգիստ:

— Մշտապես հաղում է այն գայլը, որին կերակում ես, -ժպտալով ասաց իմաստուն ծերունին: