Պատանի դստեր մայրը որոշել է նախապես աղջկան հայտնել իր դիրքորոշումը նրա՝ չափահաս դառնալուն պես ինքնուրույն կյանը կառուցելու վերաբերյալ:

1. Երեք տարուց ես կարող եմ քեզ դուրս հանել տանից: Սարսափելի է հնչում, չէ՞: 18 տարեկանում դու կունենաս գործելու երկու տարբերակ:
Դու կընդունվես ԲՈւՀ և ես քեզ կօգնեմ՝ ինչով կարող եմ, կամ կսկսես աշխատել: Դու ինքդ ես հոգում քո կարիքները: Ես չեմ պատրաստվում պահել անուս երեխային 18 տարեկանից հետո, քանի որ դա ճիշտ չեմ համարում: Դու երեք տարի ունես, որ ընտրություն կատարես:
Այո, մենք արդեն որոշել ենք ինչպես փոփոխել բնակարանը: Քո սենյակը կլինի մեր ննջասենյակը:

2. Դու հրաշալի ես: Դու գեղեցիկ ես: Դու շատ խելացի ես: Դու ավելի լավն ես, քան ես: Դու սքանչելի ես: Ես գիտեմ քեզ արդեն 15 տարի և դու ավելի լավն ես, քան ես երբևէ կկարողանայի պատկերացնել իմ ամենահամարձակ երազներում: Եթե ինչ-որ մեկն այդքանը չի հասկանում, դա իր խնդիրն է:
3.Ես քեզ համար օրինակ չեմ: Դու բոլորովին ուրիշ ես, առանձին անհատականություն, դու չպետք է սիրես այն, ինչ ես եմ սիրում: Դու լիովին իրավունք ունես ոտնատակ տալ իմ հեղինակությունը և արժեքները: Միայն մեկ նյուանս. քո ընտրության համար պատասխանատվություն ես կրելու ինքդ:
4. Դու ազատ ես: Ես քեզնից ոչինչ չեմ սպասում: Դու կարող ես դառնալ հավաքարար, մատնահարդար, փականագործ, խառատ, տնային տնտեսուհի, բիզնես-վերլուծաբան, մենեջեր կամ գանձապահ: Ես կարծում, թե կարելի է խառնվել քո կյանքի ճանապարհն ընտրելու որոշմանը: Սակայն մի մոռացիր վերընթերցել առաջին կետը:
5. Դու ինձ ոչինչ պարտավոր չես: Ես քեզ չեմ մեծացրել, որ դու ինձ պարտական լինես: Ես քեզնից անգամ մեկ բաժակ ջուր չեմ սպասում, հույսս քեզ վրա չեմ դնում, որ դու կապահովես ինձ անհոգ ծերություն:
Դու իրավունք ունես ընտրելու այն, ինչը քեզ համար արժեքավոր է: Կամ ամեն ինչ թողնել ինքնահոսի: Դա քո կյանքն է:

6. Դու ունես տուն: Ինչ էլ պատահի քո կյանքում, ես լինելու եմ կողքիդ, եթե դու դրա կարիքը կունենաս: Ես կաջակցեմ ու կափսոսեմ, կկարեկցեմ և կփորձեմ օգնել, եթե դու խնդրես, սակայն ինքնաբերաբար չեմ խառնվի:
7.Ես ունեմ իմ կյանքը: Ես պարտավոր չեմ օգնել ամեն սուլոցի հետ, թողնել իմ գործերը՝ հանուն քեզ, զոհաբերել իմ հարմարավետությունը՝ հանուն քո: Ես կարող եմ: Սակայն ես ՊԱՐՏԱՎՈՐ ՉԵՄ:
8. Դու քո կյանքն ունես: Թե ում հետ կամուսնանաս, երեխաներ կունենաս, թե ոչ, կդառնաս լեսբուհի, թե չէ՝ դու ինքնդ պետք է որոշես: Իմ հայացքները, քաղաքական կողմնորոշումը կյանքի նկատմամբ համոզմունքները չպետք է ազդեն քեզ վրա: Դու կարող ես վարվել այնպես, ինչպես սիրտդ , խիղճդ, շահդ կթելադրի: Դրանով դու ինձ չես կորցնի, չես դադարի լինիլ իմ աղջիկը, չես դառնա պերսոնա նոն գրատա:
9. Ոչ ոք չի պատրաստվում վնասել քեզ: Դա հեշտ չէ հասկանալը, բայց ճշմարտությունն այդ է: Բոլորը մտածում են միայն իրենց մասին: Եվ ես: Յուրաքանչյուր մարդ ցանկացած իրավիճակում վարվում է այնպես, ինչպես ինքն է ճիշտ համարում: Ոչ մի հոգեբանորեն առողջ մարդ ինքն իր կյանքը չի փչացնում գիտակցաբար: Նա վարվում է այնպես, ինչպես իր համար լավ կլինի: Ոչ ավելին:

10.Աշխարհն անարդար է: Չկա երաշխավորված միջոց՝ հաջողության հասնելու ր երաշխավորված միջոց՝ անհաջողությունից խուսափելու: Դու չես վերահսկում այս աշխարհը: Դու կարող ես ամեն ինչ ճիշտ անել և հայտնվել էշի վրա և ամեն ինչ սխալ անել ու նստել ձիուն: Միակ բանը, որի համար պետք է անհանգստանաս, դա ազնվությունն է: Մի խաբիր ինքդ քեզ: Սովորիր հասկանալ ինքնդ քեզ: Գիտակցիր քո ամենաանկեղծ պահանջմունքները և զգացմունքները: Եվ մտածիր, թե ինչպես կլինի քեզ համար լավ:
11. Քո «լավը» գրեթե միշտ ինչ-որ մեկի համար «վատ» կնշանակի: Դու ինստիտուտում կամ սուպերմարկետում ինչ-որ տեղ կզբաղեցնես: Դու կհանդիպես ինչ-որ մեկի հետ ամբողջ կյանքի սիրով կամ նստել ինչ-որ սիրելի տեղ կինոթատրոնում: Մի անհանգստացիր: Քո «լավը» գրեթե միշտ ինչ-որ մեկի համար «վատ» կնշանակի, այնպես որ դուք քվիտ եք:
12. 100%-ով կարող ես հավատալ միայն քեզ: Ոչ, անգամ ոչ ինձ ты можешь верить только себе. Ես չեմ կարող մտնել քո գլխի մեջ: Դու անպայման ինչ-որ բան չես պատմում, թաքցնում ես, պահում ես: ես գիտեմ, ես էլ եմ այդպես: ես նույնպես մայր ունեմ: Միայն դու գիտես ԱՄԵՆ ԻՆՉ քո մասին: Միայն դու գիտես, թե դու ինչի ես ընդունակ:
13. Մի խուսափիր պատասխանատվությունից: 18 տարեկանից սկսած ինքդ ես պատասխանատու քո կյանքի համար: Եվ այստեղ Օնասուկան և Օնկոզելը ոչ մի կապ չունեն: Ունեցիր երեխաներ, եթե կարող ես նրանց միայնակ մեծացնել: Կազմիր պրոյեկտ, եթե կարող ես գլուխ հանել առանց կոլեգաների: Ներգաղթիր ինչ-որ երկիր, եթե կարող ես մենակով ապրել: Միայնակ: Եթե բախտդ բերի ու օգնականներ, հարազատներ, մտերիմներ լինեն, քեզ համար հեշտ կլինի: Սակայն նրանք քեզ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԵՆ:Հույսդ մի դիր ուրիշների վրա:
14. Հաշվարկիր: Յուրաքանչյուրի արարքներում կա հետևանք: Միգուցե դու դա նկատի չառնես: Սակայն փորձիր հաշվարկել առավելագույնս: Որքան լավ հաշվի առնես բոլոր տարբերակները, այնքան մտածված կլինի քո պահվածքը:
15. Մի լսիր ինձ: Ես կազմել եմ 14 կետ, որոնք, ըստ իս, քո կյանքն ավելի լավը կդարձնեն: Սակայն դու՝ ես չեմ(այդ մասին, ի դեպ, առանձին կետ կար): Մի համեմատվիր: Մի հավասարվիր: Գնա և ապրիր: Ես ծնել եմ քեզ, որ դու իմ դուստրը լինես: Ես ցանկացել եմ, լույս աշխարհ բերել մարդու, որը կապրի իր սեփական կյանքով: Գնա և ապրիր այն:
15ա. Միայն հետո չափսոսես:
15բ. Եվ մի անջատիր հեռախոսը: Ես անհանգստանում եմ: