Յուրաքանչյուր երիտասարդ կին չի կարողանում պատկերացնել իր կյանքը առանց իր սիրած օծանելիքի բույրի։ Նրանք սիրում են, երբ իրենց հայելու առաջ դրված է լինում տարբեր օծանելիքներ։ Եվ դա այն պատճառով, որ օծանելիքի օգտագործումը անբացատրելի հաճույք է պատճառում։

Իսկ այդ հաճույքը կարող է փչացնել օծանելիքի բույրի անկայունությունը։ Ի՞նչ անել, որ օծանելիքը բուրի ողջ օրվա ընթացքում: Լուծումը շատ ավելի հեշտ է, քան դուք մտածում եք:

Ձեր օծանելիքը, վազելինը. Նախ քսեք վազելինը մարմնի այն տեղերում, որտեղ սիրում եք ցանել օծանելիք՝ ձեռքերին, պարանոցին, ապա նույն տեղում ցանեք օծանելիքը: Խորամանկությունը կայանում է նրանում, որ վազելինը գործում է որպես դիմահարդարման հիմք՝ արգելափակելով բույրը և պահպանելով այն:

Օծանելիքները չեն «աշխատում» չոր մաշկի վրա, այդ պատճառով էլ հարկավոր է խոնավացնել վազելինի միջոցով։ Եվ վերջ։ Հրաշալի և սիրած բույրը դուք կարող եք զգալ ողջ օրվա ընթացքում։