Article image
Նախանշաններ, որոնք կարող են վկայել երեխայի մոտ աուտիզմի մասին

Սովորաբար երեխայի մոտ աուտիզմի նախանշանները նկատելի են դառնում նրա կյանքի երկրորդ տարումսակայներեխաների վարքագծի մասնագետ Վինա Ահուջայի խոսքովորոշ դեպքերում աուտիզմը նկատելի է լինում ավելի վաղ՝12-24 ամսականում:

Բժիշկը ներկայացնում է այն հիմնական նախանշաններըորոնք կարող են վկայել երեխայի աուտիզմի մասին.

  • Երեխան չի ժպտում
  • Երեխայի հետ աչքի կոնտակտը դժվարությամբ է հաստատվում
  • Երեխան վաղ տարիքում չի թոթովում կամ չի խոսում 1 տարեկանում
  • Անդադար ինչ-որ առարկաներ է շարում իրար վրա
  • Անկանոն թափահարում է ձեռքերը
  • Պտտվում է
  • Չի կարողանում ձեռք տալ որոշ ուտելիքի կամ որոշակի կառուցվածք ունեցող առարկաների
  • Մասնագետը նշում է, որ երբեմն այս նշանները նկատելը դժվար է, մինչեւ որ երեխան չի հասնում նախադպրոցականտարիքի:

    Որոշ մարդիկ կարծում են, որ աուտիզմ կարող են ունենալ միայն այն երեխաները, որոնք չեն շփվում, չեն խոսումեւ խնդիրներ ունեն կենսական այլ ֆունկցիաների հետ, սակայն բժիշկ Ահուջայի խոսքով՝ երեխան կարող է ունենալշատ բարձր IQ, բայց, միեւնույն է, նրա մոտ աուտիզմ հայտնաբերվի:

    Եթե Ձեր երեխայի մոտ նկատել եք նմանատիպ նշաններ, որոնք անհանգստացնում են Ձեզ, ապա արժե դիմել մասնագետի: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ որքան վաղ է բուժում ստանում աուտիզմ ունեցող երեխան,այնքան ավելի լավ կենսակերպ է վարում  հասուն տարիքում: