Article image
Ոսկրերի քաղցկեղ. ովքե՞ր են ռիսկի խմբում

Ոսկրերի քաղցկեղն ամենից հաճախ հանդիպում է երեխաների եւ երիտասարդների շրջանում (10-30 տ.):

Սովորաբար նորագոյացություններն առաջանում են ձեռքերի կամ ոտքերի ոսկորների մեջ եւ մեծանալով՝ սպանում ոսկորների առողջ բջիջները, տարածվում մարմնի այլ հատվածներում եւս:

Ոսկրերի քաղցկեղի ամենից տարածված տեսակը օստեոսարկոման է: Սա հանդիպում է երեխաների եւ երիտասարդների մոտ, իսկ 40-ն անց մարդկանց մոտ սովորաբար հանդիպում է ոսկրերի քաղցկեղի մեկ այլ տեսակ՝ խոնդրոսարկոմա:

Ոսկրերի քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունը մեծանում է այն երեխաների կամ երիտասարդների մոտ, որոնք կոտրվածքների պատճառով մետաղական իմպլանտներ են կրում ոսկորներում:

Քաղցկեղի այլ տեսակների բուժման նպատակով կիրառվող ճառագայթի մեծ չափաբաժինը եւ որոշ դեղամիջոցներ նույնպես կարող են ոսկրերի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Սա հատկապես այն պացիենտներին է վերաբերում, որոնց ոսկորները դեռ աճման փուլում են: Իսկ խոնդրոսարկոմայի ռիսկը մեծանում է տարիքի հետ:

Առաջին նախանշանները

Ոսկորների ցավն առաջին նախանշանն է: Այն սկզբում կարող է լինել մեղմ եւ անհետանալ, սակայն հետո վերածվել սուր ցավի: Իհարկե, որոշ դեպքերում այդ ցավերը կարող են պայմանավորված լինել այլ հանգամանքներով: Ամեն դեպքում, կարեւոր է ժամանակին բժիշկի դիմելը:

Այլ նախանշաններից են՝

կոտրվածքներ (նորագոյացությունները փխրուն են դարձնում ոսկորները, ինչի արդյունքում դրանք հեշտ կոտրվում են) գիշերային քրտնարտադրություն ոսկորի տակ ուռածություն եւ կարմրություն առանց պատճառի քաշի նվազում գերհոգնածություն

Նմանատիպ գանգատների դեպքում անհրաժեշտ է այցելել բժիշկի, որը համապատասխան հետազոտությունների միջոցով կնշանակի բուժում: