Article image
Ահա, թե ինչպես կարելի է մեղմել հազն առանց դեղամիջոցների

Սեզոնային հիվանդություններն իրենց հետ բերում են նաեւ հազ, սակայն հազի պատճառ կարող են լինել ոչ միայն սուր շնչառական վարակները: Ասթման, ալերգիաները, թթվային ռեֆլեքսը, չոր օդը, ծխախոտի օգտագործումը եւս կարող են նպաստել, որպեսզի Ձեզ մոտ քրոնիկ հազ առաջանա:

Եթե Դուք այնքան շատ եք հազում, որ կրծքավանդակի հատվածում ցավեր են առաջանում, եւ գիշերները չեք կարողանում քնել, ապա կարիք կա հազի դեմ դեղամիջոցներ ընդունելու, որոնք ցանկալի է խմել միայն գիշերը:

Սակայն ոչ բոլոր դեպքերում է պետք անմիջապես ձեռքը մեկնել դեղապահարանին: Առաջարկում ենք մի քանի պարզ միջոց՝ տնային պայմաններում հազն ինքնուրույն մեղմելու համար:

Ջուր, ջուր, ջուր

Մրսածության կամ գրիպի ժամանակ կարեւոր է օրգանիզմն ապահովել ջրով: Հեղուկն օգնում է պահպանել թքագեղձերի խոնավությունը, ինչը հատկապես կարեւոր է հենց ձմռանը, քանի որ չոր օդը հազի առաջացման եւս մեկ պատճառ է: Մեղրով տաք թեյն այն է, ինչ անհրաժեշտ է նման դեպքերում:

Շոգեբաղնիք

Լոգանքը կարող է օգնել նվազեցնել հազը՝ մեղմելով քթից արտադրությունը: Սակայն տաք գոլորշին օգնում է նաեւ ալերգիաներից առաջացած հազի դեպքում:

Խոնավ օդ

Արդեն նշեցինք, որ չոր օդի պայմաններում հազն ուժգնանում է, ուստի կարեւոր է բնակարանը պարբերաբար խոնավեցնելը: Դա կարելի է անել հետեւյալ կերպ.

ամեն լոգանքից հետո բաց թողնել լոգարանի դուռը, որպեսզի մյուս սենյակները եւս խոնավանան հագուստի մի մասը չորացնել տանը կամ թաց սրբիչ գցել ջեռուցման սալիկների վրա սենյակում բույսեր կամ ջրով լի ծակղամաններ դնել

Մաքուր օդ

Որոշ հոտազերծիչ միջոցներ եւ օծանելիքի տեսակներ կարող են ոչ միայն ալերգիա առաջացնել որոշ մարդկանց մոտ, այլեւ քրոնիկ հազի պատճառ դառնալ: Ծխախոտի ծուխը եւս բարենպաստ չէ, ուստի հազը վերացնելու համար պետք է բացառել վերոնշյալների օգտագործումը: