Եթե գիշերը երազում էկլեր եք տեսնում, իսկ խանութում անընդհատ ձեռքը քաղցրին եք մեկնում կապ չիպսերին, ապա կարիք կա անհանսգտանալու: Հնարավոր է՝ Դուք ոչ թե պարզապես լավ ախորժակ ունեք, այլ կախվածություն սննդից: Սննդային կախվածությունն առաջանում է աղի, քաղցր եւ յուղոտ մթերքի ազդեցությունից:
Ժամանակակից կյանքում հաճախ ուտելը ոչ թե պարզապես քաղցը հագեցնելու համար է, այլ հաճույք ստանալու, սթրեսը թուլացնելու եւ անգամ անձնական կոնտակտներ հաստատելու միջոց: Սնունդը ֆիզիոլոգիական եւ հոգեկան խնդիրներ է լուծում ներկայում: Դրա վառ գույնն ու անուշ բույրը նպաստում են օրգանիզմում էնդորֆինների արտադրմանը, բարձրացնում մարդու տրամադրությունը: Խոցելի, զգացմունքային մարդկանց հաճախ ուտելիքը տալիս է պաշտպանվածության զգացողություն եւ որոշ ժամանակով շեղում խնդիրներից:
Նման եղանակով դրական լիցքեր ստանալու ցանկությունը կարող է բերել սննդային կախվածության, ինչի հետեւանքով մարդն սկսում է իր բոլոր գործողություններն ու մտքերը կենտրոնացնել միայն ուտելիքի շուրջ:
Առաջին հերթին, սննդային կախվածություն են առաջացնում քացրեղենը, ֆասթ ֆուդն ու անառողջ սննդի այլ տեսակները:
Մենք ուտելիքն ընտրում ենք որոշակի համային հատկությունների համար, որոնք գնահատում են բերանի խոռոչի ռեցեպտորներն՝ ազդակ ուղարկելով հագեցվածության կենտրոն, որն էլ ապահովում է կայուն հաճույքի գերակայություն: Համային ռեցպտորները ժամանակի ընթացքում սովորում են շոկոլադին, գազավորված ըմպելիքին, կծու, ապխտած մթերքին, արագ սննդին՝ այդ կերպ խանգարելով, որպեսզի այլ՝ առողջ սննդի բնական համերն ընկալվեն, եւ ճնշում են հագեցվածության զգացողությունը:
Շատ մարդիկ, որոնք սննդից կախվածություն ունեն, թաքցնում են դա կամ էլ չեն գիտակցում: Այդ իսկ պատճառով կարեւոր է իմանալ սննդային կախվածության առաջին նախանշանները՝
անկառավարելի հակում դեպի սնունդը կամ կոնկրետ սննդատեսակը անհանգստության զգացողության, երբ տանը չկա սիրելի մթերքից ինքնակառավարման եւ ինքնազսպման բացակայություն սնունդն արագ կուլ տալու սովորություն անհամբերություն, երբ ուտելիքն ուշանում է ինչ-որ համեղ բան ուտելու սպոնտան ցանկություն խղճի խայթ կամ մեղքի զգացողություն՝ շատակերության յուրաքանչյուր դրսեւորումից հետո ցածր ինքնագնահատական ավելորդ քաշի կամ ճարպակալման իրական գնահատման բացակայություն
Ինչպես հաղթահարել սննդային կախվածությունը
Նախեւառաջ, մարդը պետք է գիտակցի եւ հասկանա, որ խնդիր ունի, եւ այն պետք է լուծել: Հաճախ սննդից կախվածություն ունեցող մարդիկ բացառում են դա, չեն ընդունում: Այդ իսկ պատճառով կարեւոր է, որպեսզի մտերիմ մարդիկ օգնեն նրանց եւ հասկացնեն, որ առկա է հիվանդություն եւ դրանից պետք է ազատվել առաջին հերթին առողջ ապրելու համար:
Երկրորդ՝ պետք է կազմել ճիշտ սննդակարգ, եւ լավ կլինի անել դա բժիշկ-դիեոտոլոգի հետ:
Սովորաբար սննդային կախվածությունն առաջանում է, երբ մարդն այլ տեղից դրական էմոցիաներ չի ստանում, այդ իսկ պատճառով պետք է անպայման գտնել այնպիսի զբաղմունք, որը կօգնի Ձեզ հաճույք ստանալ: Պետք է սկսել սովորել հաճույք ստանալ այլ բաներից՝ օրինակ սպորտից կամ ստեղծագործական աշխատանքից:
Ցածր ինքնագնահատականը սննդային կախվածության գլխավոր «աջակիցն է»: Մարդը չի սիրում իր մարմինը կամ կյանքը, որն ունի, եւ սննդի միջոցով փորձում է մխիթարել իրեն: Պետք է սկսել ճիշտ ընկալել սեփական անձն ու շրջապատող աշխարհը: Անգամ ամենաչնչին հաջողության համար պետք է գովել ինքդ քեզ, խրախուսել, բայց ոչ շոկոլադե սալիկով: