Article image
Ի՞նչ կապ կա գրիպի և ինֆարկտի միջև. Արդյո՞ք գրիպը կարող է հանգեցնել ինֆարկտի

Սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ վեց անգամ ավելի են հակված սրտի կաթվածի՝ գրիպով վարակվելու դեպքում, գրում է  WebMD-ն:

Գրիպը բորբոքումներ է առաջացնում, որոնք կարող են ախտահարել տարբեր օրգաններ, այդ թվում՝ սիրտը: Եվ որոշ մարդկանց դեպքում այդ բորբոքումները կարող են ինֆարկտի հանգեցնել:

Գրիպի բարդությունների ռիսկի խմբում են այն մարդիկ, որոնք ունեն հիվանդություններ, մասնավորապես՝ սիրտ-անոթային, նաեւ տարիքով պայմանավորված թույլ իմունային համակարգ:

Ինչպե՞ս պաշտպանվել գրիպից

  • պատվաստվել գրիպի դեմ
  • խուսափել հիվանդ մարդկանց հետ շփումից
  • պարբերաբար ստուգել սրտի աշխատանքը
  • Եթե Դուք ռիսկի խմբում եք, ապա գրիպի նշաններ նկատելուն պես՝ անմիջապես դիմեք բժիշկի: Հիշեք, որ ժամանակը որոշիչ դեր է խաղում: 

    Գրիպի հիմնական ախտանշաններն են՝ 

    ջերմություն (39-40°) հազ կոկորդի ցավ մարմնի ջարդվածության զգացողություն հոգնածություն գլխացավ

    Ինչպե՞ս պաշտպանել սիրտը

    Վերահսկեք զարկերակային ճնշումը Վերահսկեք արյան մեջ խոլեստերինի քանակը Խուսափեք չափից շատ կալորիաներ ընդունելուց եւ նստակյաց կյանք վարելուց Եղեք ֆիզիկապես ակտիվ