Բաղադրիչներ
Սոխը և սխտորը մաքրել, լվանալ, սոխը կտրատել շրջանակներով, սխտորը մանրացնել: Կարագը կտրատել խոշոր կտորներով:
Միսը կտրատել միջին չափի կտորների:
Հաստ պատերով կաթսայի մեջ դասավորել միսը, վրան սոխի շրջանակները, լցնել տաք կամ եռացրած ջուր ՝150 մլ: Վրայից շարել կարագի կտորները:
Կափարիչով փակել և դնել ուժեղ կրակի վրա: Երբ սկսի եռալ, կրակն իջեցնել ու եփել մարմանդ կրակի վրա մոտ մեկ ժամ: Այդ ընթացքում կափարիչը չբացել:
60 րոպե անց մանրացված սխտորը լցնել կաթսայի մեջ , ավելացնել շաքարավազը, աղը և քացախը: Լավ խառնել, եփել ևս մեկ ժամ, այդ ընթացքում նույնպես կափարիչը չբացել:
Կարելի է մատուցել ցանակացած խավարտով:
Աղբյուրը` Goodinfo