Article image
Պատրաստում ենք «Լուլա-քյաբաբ» տանը. Հեշտ և անչափ ախորժելի

Պատրաստում ենք «Լուլա-քյաբաբ» տանը. Հեշտ և անչափ ախորժելի

Բաղադրիչները

 

Տավարի յուղոտ միս- 500գր. Խոզի ճարպ-100գր. Գլուխ սոխ- 200գր. Ձվի դեղնուց-1 հատ Թարմ կանաչի-1 կապ Աղացած սև պղպեղ, աղ

Պատրաստումը 

Տավարի միսը, խոզի ճարպը, սոխը և կանաչին 2 անգամ անցկացնել մսաղացով: Պատրաստված զանգվածի մեջ ավելացնել դեղնուցը, համեմունքը և լավ խառնել: Այնուհետև զանգվածը պետք է ծեծել սեղանի վրա:  Հետո բաժանել մասերի և դրանից փոքրիկ երշիկներ պատրաստել:

Երշիկներն անցկացնել փոքրիկ շամփուրների վրա և տեղավորել կրակակալի կամ ջեռոցի ցանցի  վրա: Ցանցի տակ դնել ջեռոցի կաղապարը, որպեսզի յուղը թափվի կաղապարի մեջ: Ջեռոցը տաքացնել մինչև 250 աստիճան և միսը տապակել 15 րոպե մի կողմից, 5 րոպե՝ մյուս կողմից:

Բարի ախորժակ:

Աղբյուրը՝ Hayinfo.net