Այս աղցանը պատրաստվում է շատ արագ, շատ համեղ է: Այն շատ ախորժելի տեսք ունի: Բաղադրիչների հիանալի համադրության շնորհիվ աղցանը յուրօրինակ համ ունի և այն հաճելի է շատերի քիմքին: Միակ թերությունը, եթե կարելի է այդպես անվանել, այն է, որ շատ արագ է սպառվում:
Հավի կրծքամիս 500 գ, Սունկ պահածոյացված 230 գ Անանաս պահածոյացված 250 գ, Ընկույզ 150 գ Պինդ տեսակի պանիր 100գ, Մայոնեզ 150-200գ Համեմ, սամիթ
Պատրաստման եղանակը
Նախապես եփված հավի կրծքամիսը կտրատել խորանարդիկների տեսքով: Սունկը ջրքամել և կտրատել:
Անանասը ջրքամել և կտրատել: Ընկույզը թեթևակի բովել և մանրացնել:
Պանիրն անցկացնել քերիչով: Բոլոր բաղադրիչները միացել և լավ խառնել, համեմել աղով, պղպեղով:
Ավելացնել կտրատված կանաչին: Մատուցելուց առաջ ավելացնել մայոնեզ:
Բարի ախորժակ:
Աղբյուրը՝ Goodinfo