Դդմի սերմերը օժտված են հակաբորբոքային հատկություններով, և շատ օգտակար են շագանակագեղձի և միզուղիների հիվանդությունների դեպքում:
Դդմի սերմերը հանդիսանում են մագնիումի հիանալի աղբյուր:
Դդմի սերմերն օժտված են նաև թերապևտիկ ազդեցությամբ, եթե դրանք օգտագործվում են թարմ վիճակում, դրա համար անհրաժեշտ է դրանք թրջել ողջ գիշեր և ուտել առավոտյան:
Աղի և բոված դդմի սեմերը չունեն բուժիչ հատկություն և սննդարար արժեք:
Դդմի սերմերը դրական ազդեցություն են գործում զարկերակային բարձր ճնշման դեպքում, քանի որ հարուստ են կալիումով և կանոնավորում են զարկերակային ճնշումը:
Դդմի սերմերը հանում են փորկապությունը:
Շագանակագեղձի հետ կապված խնդիրներից ազատվելու համար կարելի է պատրաստել հետևյալ միջոցը:
150 գրամ դդմի սերմերի (թարմ վիճակում) վրա ավելացնել 1 լ ֆիլտրած ջուր և եռացնել 20 րոպե: Թողնել սառչի և քամել: Խմել 1-ական բաժակ օրը 3 անգամ:
Դդմի սերմերի օշարակի օգնությամբ կարելի է ազատվել բրոնխիտից, հազից և ասթմայից;
Բաղադրիչներ
60 գ դդմի սերմեր 2 ճաշի գդալ բնական մեղր 200 մլ ֆիլտրված ջուր 20 կաթիլ ակնամոմի սպիրտային լուծույթ
Բոլոր բաղադրիչները հարել բլենդերի օգնությամբ; Ընդունել 1-ակաբն թեյի գդալ օրը 5 անգամ: Հակացուցված է 2 տարեկանից ցածր երեխաներին:
Դդմի սերմերի ալյուրի օգնությամբ կարելի է իջեցնել խոլեստերինի մակարդակը արյան մեջ:
Դդմի սերմերը թրջել ջրում մի քանի ժամ և լվանալ: Այնուհետև չորացնել սենյակային ջերմաստիճանի: Չոր սերմերը լցնել բլենդերի մեջ և մանրացնել: Դդմի սերմերի ալյուրը պահել ապակե տարայի մեջ կափարիչով փակված:
Օրական օգտագործման չափաբաժինը 3 ճաշի գդալ: Ալյուրը կարելի է ավելացնել ապուրների, աղցանների և աղանդերի մեջ:
Աղբյուրը՝ Goodinfo