Article image
Ինչ կապ ունեն ինսուլտն ու շաքարային դիաբետը ձեռքերի և ոտքերի թմրածության զգացումի հետ. այն, ինչ շատ կարևոր է իմանալ յուրաքանչյուրի համար, ով գոնե մեկ անգամ զգացել է նման երևույթ

Ձեռքերում կամ ոտքերում թմրածության զգացումը կարող է իսկապես անհանգստացնող լինել, այն ժամանակավոր ճնշում է գործադրում նյարդային համակարգի վրա եւ մարմնի մի մասը անաշխատունակ է դարձնում:

Սրա տարբերակիչ նշաններից կարող են լինել՝

  • Ասեղների ծակոցի զգացում
  • Որոշակի հատվածի «քուն մտնելու» զգացում
  • Թմրածություն
  • Տաք և սառը մաշկ
  • Քորի զգացում
  • Պատճառների շարքում են՝

    Վիտամինների դեֆիցիտը. սա ձեռքերում կամ ոտքերում թմրածության զգացողության ամենատարածված պատճառներից մեկն է: B, B1, B6, B12 վիտամինների կամ վիտամին E պակասը կարող է առաջացնել այս խնդիրը:

    Բացի դրանից, շատ վիտամին D- ի եւ վիտամին B6- ի քանակաությունը ևս կարող է ձեռքերում կամ ոտքերում թմրածություն առաջացնել:

    Վարակները. հերպեսը, ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի վարակները սովորաբար կարող են տաք կամ սառը մաշկի պատճառ հանդիսանալ:

    Վնասվածք: Նյարդերը կարող են սեղմվել վնասվածքի կամ սխալ վարժություն անելու հետևանքով: Դրանից բացի, վնասված ողնաշարային սկավառակներն ու ոսկորները կարող են ևս պատճառ լինել:

    Ալկոհոլ. Խմիչքը այնքան էլ լավ չէ մեր առողջության համար, ինչպես մեզնից շատերը արդեն գիտեն: Ալկոհոլի առաջացրած բազմաթիվ խնդիրներից մեկը նյարդային վնասն է, որը կոչվում է ալկոհոլային նևրոպատիա:

    Դեղորայք եւ տոքսիններ. շրջակա միջավայրում առկա տոքսինները, ինչպիսիք են կապարը, մկնդեղը եւ սնդիկը, կարող են ազդել ձեր նյարդերի գործառույթների վրա: Բացի այդ, որոշակի դեղամիջոցներ, ինչպիսիք են քիմիաթերապիան եւ որոշ հակաբիոտիկները / հակավիրուսերը կարող են ազդել ձեր ներքին աշխարհի վրա:

    Համակարգային հիվանդություններ. Համակարգային հիվանդությունները, ինչպիսիք են լյարդի վնասումը, արյան հիվանդությունները, հորմոնալ անհամամասնությունները եւ շաքարային դիաբետը կարող են առաջացնել պարեստեզիա:

    Կենդանիների եւ միջատի խայթոցները, այդ թվում, Լայմի հիվանդությունը:

    Այլ պատճառները ներառում են ինսուլտը, տիպի 2 շաքարախտը եւ այլն:

    Աղբյուրը՝ Goodinfo