Article image
Քչերն են պատկերացնում, թե ինչքան զարմանալի են մեր աչքերը. 40 ապշեցնող փաստ` աչքերի մասին

Մենք ամեն օր անխնա օգտագործում ենք մեր աչքերը՝ համակարգչի մոնիտորին ժամեր շարունակ նայելով և շատ ու շատ այլ բաներ անելով, սակայն երբեք չենք մտածում, թե ինչպիսի ֆենոմենալ օրգան է աչքը։ Նույնիսկ գիտնականները մինչև վերջ չեն կարողացել ուսումնասիրել աչքի կառուցվածքը։ Սակայն կան մի շարք ֆանտաստիկ փաստեր աչքերի մասին, որոնք քչերին են հայտնի։

BlogNews-ը հավաքել է 40 ամենազարմանալի փաստերը աչքերի մասին, որոնք և Ձեզ ենք ներկայացնում ստորև և հորդորում են փոքր-ինչ ավելի հետևողական լինել աչքերի հետ և ժամանակ տրամադրել դրանց հանգստին։

  • Երբ Դուք նայում եք Ձեր սիրելի մարդուն, աչքի բիբը լայնանում է 45% -ով:
  • Մարդու աչքի եղջերաթաղանթը այնքան է նման շնաձկան եղջերաթաղանթին, որ աչքի վիրահատության ժամանակ շնաձկան եղջերաթաղանթը փոխարինում է մարդու եղջերաթաղանթին:
  • Մարդու ամեն աչքը պարունակում է 107 միլիոն բջիջ, և նրանցից յուրաքանչյուրը զգայուն է լույսի նկատմամբ:
  • Ամեն 12 տղամարդուց մեկը կույր է գույների նկատմամբ:
  • Մարդու աչքը տարբերում է միայն երեք գույն՝ կարմիր, կանաչ, կապույտ։ Մնացած բոլոր գույները այս երեքի կոմբինացիաներ են:
  • Մարդու աչքը 2.5 սմ տրամագիծ ունի և կշռում է մոտ 8 գրամ:
  • Մարդու մատնահետքն ունի 40 եզակի բնութագիր, իսկ աչքի ծիածանաթաղանը ունի 240 այդպիսի բնութագիր։ Ահա թե ինչու են աչքի սքաներները օգտագործվում անվտանգության համար: Թարթիչների մկանները մարմնի ամենաարագ մկաններն են։ Մեկ թարթոցը տևում է 100-150 միլիվայրկյան. մարդը կարող է 5 անգամ թարթել 1 վայրկյանի ընթացքում Մարդն աչքերը թարթում է 17 անգամ՝ րոպեի, 14,280 անգամ՝ օրվա և 5.2 միլիոն անգամ՝ տարվա ընթացքում։ Մարդում աչքերը կարող են մշակել 36,000 բիթ ինֆորմացիա՝ մեկ ժամվա ընթացքում: Շագանակագույն աչքերն իրականում կապույտ են՝ շագանակագույն պիգմենտների տակ։ Արդյունքում ստեղծվել է լազերային վիրահատություն, որը կարող է մշտապես աչքերը կապույտ դարձնել։

    Մեկ վայրկյանի ընթացքում աչքերը կենտրոնանում են 50 տարբեր օբյեկտների վրա: Աչքերի ընկալած պատկերն ուղեղ է ուղարկվում շրջված և գլխիվայր վիճակում: Օրգանիզմի ամենաակտիվ մկանները աչքերը կառավարող մկաններն են: Ամեն թարթիչ ունի մոտ 5 ամսվա կյանք: Մայաները հավատում էին, որ շլություն ունենալը գրավիչ է, և ամեն ինչ անում էին շիլ երեխաներ ունենալու համար: Հազարավոր տարիներ առաջ բոլոր մարդկանց աչքերը շագանակագույն էին մինչև այն պահը, երբ մի մարդ մուտացիայի արդյունքում ծնվեց կապույտ աչքերով։ Եթե Դուք կապուտաչյա եք, ապա ընդհանուր ազգական ունեք աշխարհի բոլոր կապուտաչյա մարդկանց հետ: Եթե լուսանկարի մեջ Ձեր աչքերից միայն մեկն է կարմրավուն, ապա ամենայն հավանականությամբ Դուք աչքի քաղցկեղ ունեք (եթե Դուք ուղիղ տեսախցիկին եք նայում)։ Բարեբախտաբար, դեպքերի 95%-ում  սա բուժելի է:

    Շիզոֆրենիայի դիագնոզը կարելի է պարզել աչքի՝ սովորական թեստի միջոցով: Մարդիկ և շները միակ տեսակներն են, որոնք կարողանում են ինչ-որ ինֆորմացիա ստանալ դիմացինի մասին՝ նրա աչքերի մեջ նայելով: Կանանց մոտ 2%-ը գենետիկ հազվագյուտ առանձնահատկություն ունի, որը նրանց թույլ է տալիս տարբերելու ավելի քան 100 միլիոն գույն: Մարդու աչքը ներդաշնակ շարժվում է միայն շարժվող օբյեկտին հետևելիս: Ծովահենները կապել են աչքերից մեկը գիշերային լավ տեսողություն ունենալու համարԼ: Կան այնպիսի գույներ, որոնք այնքան բարդ են, որ մարդու աչքը չի կարողանում ընկալել դրանք: Նորածին երեխաները չեն կարողանում տարբերել գույները: Մարդու աչքերը շատ արագ են ապաքինվում։ Լավ խնամքի դեպքում եղջերաթաղանթի քերծվածքը վերականգնվում է ընդամենը 48 ժամվա ընթացքում: Չնայած որ մարմինն ակտիվացնելու համար ինչ-որ նախավարժանք է պետք, մարդու աչքերն ակտիվ են 24 ժամ շարունակ՝ ողջ կյանքի ընթացքում:

    Աչքի ոսպնյակն ավելի արագ է, քան ցանկացած տեսախցիկ: Դուք տեսնում եք ուղեղի, այլ ոչ թե աչքերի միջոցով։ Շատ դեպքերում վատ տեսողությունը ոչ թե աչքերի, այլ ուղեղի խնդիր է: Աչքերը սկսում են զարգանալ երեխայի սաղմի զարգացման երկրորդ շաբաթից: Կյանքի ընթացքում կուրացած մարդիկ երազում կաողանում են տեսնել: Աչքերն օգտագործում են ուղեղի պոտենցիալի 65%-ը՝ ավելի շատ, քան ցանկացած այլ օրգան:

    Աղբյուր՝ Blognews.am