Արմավը (խուրմա) բժիշկները խորհուրդ են տալիս ավելորդ քաշի դեմ պայքարողներին։ Հակառակ այն հանգամանքին, որ արմավը քաղցր է, այդուհանդերձ քիչ կալորիաներ է պարունակում։ Արմավի չիրն օգտագործում են իբրև «վալոկարդինի» փոխարինիչ՝ հիպերտոնիկ հիվանդությունների բուժման ժամանակ։ Ամեն օր 2-3 հատ արմավը անչափ նպաստավոր կանդրադառնա ձեր առողջությանը։ Հատկապես օգտակար է ստամոքսաաղիքային համակարգի խնդիրներ ունեցողներին։
Լուծի դեպքում արմավի 6 հասած պտուղ կտրտեք, 3 բաժակ եռացրած ջուր լցրեք, բերանը փակեք ու կես ժամ պահեք։ Հովացնելուց հետո 2-4 ժամը մեկ մեկական բաժակ խմեք, և փորլուծությունը կանցնի։
Նախաճաշին արմավ կերեք ու կզարմանաք ձեր աշխատունակության վրա
Արմավը որպես կանխարգելիչ է ծառայում ուռուցքաբանության, թոքերի հիվանդությունների ու երիկամներում քարեր գոյանալու դեպքում։ Հիանալի միզամուղ և տոնուսը բարձրացնող միջոց է։ Խորհուրդ է տվում օգտագործել նաև նյարդային խանգարումների և առհասարակ՝ վատ տրամադրության դեպքում։ Բարենպաստ է անդրադառնում տեսողության վրա ու թույլ չի տալիս, որ ձեր օրգանիզմը ժամանակից շուտ ծերանա։ Արմավի սիրահարները հաճախ զարմացննում են իրենց երկարակեցությամբ։
Արմավի կոթուկները կիրառում են գիշերամիզության և տարիքով պայմանավորված անմիզապահության դեպքերում։ Արմավի 1 ճաշի գդալ մանրացված կոթուկների վրա 1 բաժակ եռացրած ջուր լցրեք, եփեք 10 րոպե, բերանը փակեք ու 1 ժամ պահեք։ Ընդունեք օրական 1/3 բաժակ՝ օրը 2 անգամ։ Շաքարախտի դեպքում արմավը չարաշահել չի կարելի։
Արմավի բաղադրությունը
Արմավի պտուղները բավական բարձր սննդային արժեք ունեն՝ հիմնականում գլյուկոզայի (խաղողաշաքար) և սախարոզայի (բուսաշաքար) շնորհիվ։ Արմավը հարուստ է նաև С վիտամինով, ինչպես նաև А (բետա-կարոտին) պրովիտամինով, խնձորաթթվով և կիտրոնաթթվով, երկաթով, կալցիումով, պղնձով, մանգանով և կալիումով։ Արմավի խակ պտղում տանինի բարձր պարունակությունը պտղին տտիպ համ է հաղորդում, որը նվազում է՝ հասունացմանը զուգընթաց։ Արմավի պտղի տտպահամը վերացնելու համար կարելի է սառեցնել։ Սառույցը հալեցնելուց հետո տտպահամն անհետանում է։
Արմավի կալորիականությունը
Արմավը ցածր կալորիականություն ունեցող մթերք է․ 100 գրամ արմավը պարունակում է միջինը 66 կկալ՝ կախված տեսակից և հասունությունից։
Եվս մի քիչ՝ արմավի օգուտի ու վնասի մասին
Արմավը տոնուսը բարձրացնող հատկություններ ունի։ Բարձրացնում է ախորժակը, նպաստում աշխատունակությանը, հանգստացնում է նյարդային համակարգը։ Աթերոսկլերոզի և սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարում արմավը գերազանցում է խնձորին, և հակաօքսիդանտների պարունակությամբ ավելի բարձր է։ Ու թեև խնձորը հարուստ է պղնձով ու ցինկով, արմավը խնձորին գերազանցում է նատրիումի, կալիումի, մագնիումի, կալցիումի և երկաթի պարունակությամբ։ Մանրէասպան հատկություններ ունի՝ աղիքների ցուպիկավոր մակաբույծների և ստաֆիլակոկի նկատմամբ։ Գլյուկոզայի և ֆրուկտոզայի հարուստ պարունակության շնորհիվ առողջացնում է սիրտ-անոթային համակարգը, սնում սրտամկանն ու դրանով հանդերձ գլյուկոզայի մակարդակը արյան մեջ չի գերազանցում բնականոն սահմանը։ Շաքարախտով հիվանդները պետք է չափավոր քանակով արմավ ուտեն։
Աղբյուրը Bestinfo.Am